Services

Քարտեզագրում և 3D մոդելավորում

Սպարթեքն առաջարկում է ժամանակակից քարտեզագրման և 3D մոդելավորման ծառայություններ, որոնք հիմնված են բարձր ճշգրտությամբ օդային տվյալների վրա։ Մեր տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ տարածքների, շինությունների և ենթակառուցվածքների ճշգրիտ թվային պատկերը՝ բարձր արդյունավետությամբ և կարճ ժամկետներում։

Արհեստական բանականությամբ օժտված անօդաչու օդանավերը (ԱԹՍ / դրոններ), որոնք հագեցած են բարձր լուծաչափի տեսախցիկներով և սենսորներով թույլ են տալիս․

  • Ստեղծել տարածքների և շինությունների ճշգրիտ 3D մոդելներ
  • Ստանալ օրթոֆոտո քարտեզներ, ինչպես նաև մակերևույթի և ռելիեֆի թվային մոդելներ
  • Իրականացնել ինժեներական չափագրումներ և վերլուծություններ
  • Ամբողջական տեսանելիությամբ ուսումնասիրել բարդ կառուցվածք ունեցող օբյեկտները

Այս լուծումները նպաստում են նախագծերի գործընթացների արագացմանը, տնտեսում ռեսուրսները և ժամանակը, նվազեցնում սխալների հավանականությունը։

Կիրառման ոլորտներ՝

  • Կառուցապատում և շինարարություն
  • Ինժեներական նախագծում և վերահսկում
  • Գեոդեզիա և հողատարածքային պլանավորում
  • Գյուղատնտեսական մոնիթորինգ
  • Բնապահպանական ուսումնասիրություններ

Օդային նկարահանումներ

Սպարթեքն առաջարկում է պրոֆեսիոնալ օդային նկարահանումների լուծումներ՝ վերջին սերնդի դրոնների միջոցով։

Մեր կողմից առաջարկվող դրոնները հնարավորություն են տալիս՝

  1. Ստանալ բարձրորակ 4K/8K օդային կադրեր ցանկացած բարձրությունից և անկյունից (HDR բարձր դինամիկ տիրույթով)
  2. Իրականացնել կրկնվող և ծրագրավորվող թռիչքներ՝ կայուն տեսապատկերի համար
  3. Հեռարձակել տեսանյութը իրական ժամանակում
  4. Նկարահանել միջոցառումներ առանց ֆիզիկական ներկայության՝ ապահովելով անվտանգություն և օպերատիվություն

Այս լուծումները կօգնեն Ձեզ ստեղծել ժամանակակից, դինամիկ և արտահայտիչ կադրեր՝ ապահովելով միջազգային մակարդակի արտադրական որակ։

Մոնիտորինգ և հսկողություն անօդաչու համակարգերով

Սպարթեքն առաջարկում է նորարարական օդային մոնիտորինգի և հսկողության լուծումներ, որոնք իրականացվում են վերջին սերնդի անօդաչու օդանավերի (Անօդաչու թռչող սարքերի / դրոնների) միջոցով։

Այս համակարգերը ապահովում են օբյեկտների և տարածքների շարունակական վերահսկողություն, իրավիճակի վերլուծություն և տվյալների օպերատիվ փոխանցում՝ բարձր ճշգրտությամբ և արդյունավետությամբ։

Հիմնական առավելություններն են․

  • Օդային մոնիտորինգ իրական ժամանակում՝ օրվա ցանկացած ժամին,
  • Շուրջօրյա հսկողություն նույնիսկ դժվարամատչելի տարածքներում,
  • Վտանգների և ռիսկերի վաղ հայտնաբերում,
  • Բարձր կայունության և մեծ օպտիկական խոշորացման շնորհիվ հեռահար օբյեկտների դիտարկում։

Այս լուծումները հնարավորություն են տալիս բարձրացնել օբյեկտների անվտանգության մակարդակը, կանխել արտակարգ իրավիճակները և ապահովել աշխատանքի անխափան գործընթացը՝ անկախ տարածքի բարդությունից կամ արտաքին պայմաններից։

Կիրառման ոլորտներ`

  • Անվտանգություն և հսկողություն
  • Արդյունաբերական օբյեկտներ
  • Էներգետիկ ենթակառուցվածքներ
  • Շինարարական տարածքներ
  • Բնապահպանական մոնիտորինգ

Էներգետիկ ենթակառուցվածքների ինսպեկցիա

Էներգետիկ ենթակառուցվածքների հուսալի և անխափան աշխատանքը պահանջում է ժամանակակից մոտեցումներ և բարձր տեխնոլոգիական լուծումներ։

Սպարթեքն առաջարկում է ինսպեկցիոն, մոնիթորինգ ծառայություններ, որոնք իրականացվում են վերջին սերնդի անօդաչու օդանավերի (ԱԹՍ / դրոններ) միջոցով։

Այս համակարգերը թույլ են տալիս արագ, անվտանգ և բարձր ճշգրտությամբ վերահսկել արևային կայանները, էլեկտրական ենթակայանները և այլ էներգետիկ օբյեկտներ։

Առավելությունները՝

  • Բարձր լուծաչափով և ջերմատեսիլ տեսախցիկներով մանրակրկիտ տեսողական ստուգում
  • Արհեստական բանականությամբ վերլուծություն՝ անսարք կամ ոչ արդյունավետ տարրերի հայտնաբերման համար
  • Տարածքի և ենթակառուցվածքների վերլուծություն՝ արդյունավետ սպասարկման պլանավորման նպատակով
  • Մոնիտորինգի և սպասարկման ծախսերի զգալի կրճատում

Այս լուծումները բարձրացնում են համակարգերի արտադրողականությունը, նվազեցնում էներգետիկ կորուստները և ապահովում կայուն, անվտանգ ու կանխատեսելի գործունեություն։

Կիրառման ոլորտներ`

  • Արևային և հողմային կայաններ
  • Էլեկտրական ենթակայաններ
  • Բաշխիչ ցանցեր
  • Բարձր լարման գծեր
  • Էներգետիկ կառույցներ

Դասընթացներ

Սպարթեք ընկերությունը կազմակերպում է անօդաչու օդանավերի (ԱԹՍ / դրոններ) օպերատորի որակավորման դասընթացներ, որոնք նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում արդեն գործող մասնագետների համար։

Դասընթացները ներառում են թե՛ տեսական, թե՛ գործնական փուլեր՝ ապահովելով գիտելիքների և հմտությունների ամբողջական փաթեթ՝ ըստ միջազգային չափանիշների։

Դասընթացի կառուցվածք

Տեսական փուլ

  • Անօդաչու օդանավերի նշանակություն և կիրառման ոլորտներ
  • Անվտանգության կանոններ և իրավական պահանջներ
  • Դրոնի կառուցվածք և աշխատանքի սկզբունքներ

Գործնական փուլ

  • Նախաթռիչքային և հետթռիչքային ստուգումներ
  • Թռիչքային պլանավորում և կառավարում
  • Թռիչքների կատարում տարբեր պայմաններում
  • Դրոնի ընթացիկ սպասարկում և խնդիրների լուծում

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվում է սերտիֆիկատ, որը հաստատում է մասնագիտական պատրաստվածությունը և որակավորումը անօդաչու համակարգերի կիրառման ոլորտում։

Դասընթացի ձևաչափ և տևողություն

  • Ձևաչափ
  • Տևողություն
  • Վայր

Տեխնիկական սպասարկում

Անօդաչու համակարգերի անխափան և երկարաժամկետ աշխատանքը հնարավոր է միայն բարձրակարգ տեխնիկական սպասարկման շնորհիվ։
Սպարթեք ՓԲԸ-ն հանդիսանում է Autel Robotics ընկերության կողմից լիազորված առաջին և միակ պաշտոնական սպասարկման կենտրոնը Հայաստանում, որն ապահովում է արտադրողի ստանդարտներին լիովին համապատասխան սպասարկում։

Մեր փորձառու ինժեներական թիմը իրականացնում է դրոնների և դրանց բաղադրիչների համալիր սպասարկում, ապահովելով բարձր հուսալիություն, թռիչքային անվտանգություն և սարքավորումների երկարատև աշխատանք։

Ծառայությունները ներառում են․

  • Անօդաչու օդանավերի կանխարգելիչ և պլանային սպասարկում
  • Տեսախցիկների և սենսորների ստուգում ու կարգավորում (կարգաբերում)
  • Ծրագրային ապահովման թարմացում և համակարգային ախտորոշում
  • Անսարքությունների վերացում, պահեստամասերի փոխարինում, ինչպես նաև մեխանիկական և էլեկտրական բաղադրիչների վերականգնում
  • Թռիչքային փորձարկումներ և որակի վերահսկում

Արդյունքում Դուք ստանում եք լիարժեք ստուգված սարքավորում, որը կապահովի արդյունավետ աշխատանք։