Վերադարձի և փոխհատուցման քաղաքականություն

Ընդհանուր նկարագիր

Մեր վերադարձի և փոխհատուցման քաղաքականությունը գործում է 14 օր։ Եթե ձեր գնման պահից անցել է 14 օր, մենք չենք կարող առաջարկել ամբողջական վերադարձ կամ փոխանակում։

Վերադարձի համար համապատասխան լինելու նպատակով ապրանքը պետք է լինի չօգտագործված և այն նույն վիճակում, ինչ ստացման պահին։ Այն պետք է լինի նաև իր բնօրինակ փաթեթավորմամբ։

Վերադարձի ենթակա չհանդիսացող հավելյալ ապրանքներ․

  • Նվեր քարտեր

Վերադարձը կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել անդորրագիր կամ գնման ապացույց։

Կան որոշ դեպքեր, երբ կարող է տրամադրվել միայն մասնակի փոխհատուցում․

 

  • Ապրանքը բացված է եղել
  • Ցանկացած ապրանք, որը վերադարձվում է առաքումից 14 օր անց

Փոխհատուցումներ

Երբ ձեր վերադարձված ապրանքը ստացվի և ստուգվի, մենք ձեզ էլ․ նամակ կուղարկենք՝ հաստատելու համար, որ այն ստացել ենք։ Նույն նամակով կտեղեկացնենք նաև փոխհատուցման ձեր պահանջի հաստատման կամ մերժման մասին։

Եթե ձեր պահանջը հաստատվից, փոխհատուցման գործընթացը կմեկնարկի, և գումարը ավտոմատ կերպով կվերադարձվի ձեր կրեդիտային քարտին կամ այն վճարային եղանակին, որով իրականացվել էր գնումը․ վերադարձը կկատարվի որոշակի օրերի ընթացքում։

Ուշացած կամ չկատարված վերադարձներ

Եթե դեռ չեք ստացել ձեր փոխհատուցումը, նախ կրկին ստուգեք ձեր բանկային հաշիվը։

Այնուհետև կապ հաստատեք ձեր կրեդիտ քարտ տրամադրող ընկերության հետ․ հնարավոր է՝ փոխհատուցման գրանցումը որոշ ժամանակ պահանջի։

Հաջորդ քայլը կապվելն է ձեր բանկի հետ․ հաճախ փոխհատուցման պրոցեսինգը որոշ ժամանակ է տևում, մինչև այն արտացոլվի հաշվեկշռում։

Եթե այս բոլոր քայլերը կատարել եք և դեռևս չեք ստացել ձեր փոխհատուցումը, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ այս էլ․ հասցեով՝ contact@spartech.am.

Զեղչված ապրանքներ

Վերադարձը հնարավոր է միայն սովորական (ոչ զեղչված) ապրանքների համար։ Զեղչված ապրանքները վերադարձի ենթակա չեն։

Փոխանակումներ

Մենք փոխարինում ենք միայն այն ապրանքները, որոնք ունեն արտադրական դեֆեկտ կամ ստացել են վնասում։ Եթե ցանկանում եք փոխանակել ապրանքը նույն ապրանքով, խնդրում ենք գրել մեզ contact@spartech.am էլ․ հասցեով։

Ապրանքի վերադարձ

Ապրանքը վերադարձնելու համար դուք պետք է մեզ գրել հետևյալ էլ. հասցեին՝ contact@spartech.am

Վերադարձվող ապրանքի առաքման ծախսերը կրում է գնորդը։ Առաքման վճարները չեն վերադարձվում։ Եթե փոխհատուցում է տրամադրվում, վերադարձի առաքման արժեքը կհանվի փոխհատուցման գումարից։

Եթե վերադարձնում եք արժեքավոր ապրանքներ, խորհուրդ է տրվում օգտագործել հետևելիություն ունեցող առաքման ծառայություն կամ ձեռք բերել առաքման ապահովագրություն։ Մենք չենք երաշխավորում, որ վերադարձված ապրանքը անպայման կստացվի մեզ։

Օգնության կարի՞ք ունեք

Վերադարձների և փոխհատուցումների հետ կապված ցանկացած հարցի դեպքում կապ հաստատեք մեզ հետ՝ contact@spartech.am