Services
Главное » Services
Քարտեզագրում և 3D մոդելավորում
Սպարթեքն առաջարկում է ժամանակակից քարտեզագրման և 3D մոդելավորման ծառայություններ, որոնք հիմնված են բարձր ճշգրտությամբ օդային տվյալների վրա։ Մեր տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ տարածքների, շինությունների և ենթակառուցվածքների ճշգրիտ թվային պատկերը՝ բարձր արդյունավետությամբ և կարճ ժամկետներում։
Արհեստական բանականությամբ օժտված անօդաչու օդանավերը (ԱԹՍ / դրոններ), որոնք հագեցած են բարձր լուծաչափի տեսախցիկներով և սենսորներով թույլ են տալիս․
- Ստեղծել տարածքների և շինությունների ճշգրիտ 3D մոդելներ
- Ստանալ օրթոֆոտո քարտեզներ, ինչպես նաև մակերևույթի և ռելիեֆի թվային մոդելներ
- Իրականացնել ինժեներական չափագրումներ և վերլուծություններ
- Ամբողջական տեսանելիությամբ ուսումնասիրել բարդ կառուցվածք ունեցող օբյեկտները
Այս լուծումները նպաստում են նախագծերի գործընթացների արագացմանը, տնտեսում ռեսուրսները և ժամանակը, նվազեցնում սխալների հավանականությունը։
Կիրառման ոլորտներ՝
- Կառուցապատում և շինարարություն
- Ինժեներական նախագծում և վերահսկում
- Գեոդեզիա և հողատարածքային պլանավորում
- Գյուղատնտեսական մոնիթորինգ
- Բնապահպանական ուսումնասիրություններ
Օդային նկարահանումներ
Սպարթեքն առաջարկում է պրոֆեսիոնալ օդային նկարահանումների լուծումներ՝ վերջին սերնդի դրոնների միջոցով։
Մեր կողմից առաջարկվող դրոնները հնարավորություն են տալիս՝
- Ստանալ բարձրորակ 4K/8K օդային կադրեր ցանկացած բարձրությունից և անկյունից (HDR բարձր դինամիկ տիրույթով)
- Իրականացնել կրկնվող և ծրագրավորվող թռիչքներ՝ կայուն տեսապատկերի համար
- Հեռարձակել տեսանյութը իրական ժամանակում
- Նկարահանել միջոցառումներ առանց ֆիզիկական ներկայության՝ ապահովելով անվտանգություն և օպերատիվություն
Այս լուծումները կօգնեն Ձեզ ստեղծել ժամանակակից, դինամիկ և արտահայտիչ կադրեր՝ ապահովելով միջազգային մակարդակի արտադրական որակ։
Մոնիտորինգ և հսկողություն անօդաչու համակարգերով
Սպարթեքն առաջարկում է նորարարական օդային մոնիտորինգի և հսկողության լուծումներ, որոնք իրականացվում են վերջին սերնդի անօդաչու օդանավերի (Անօդաչու թռչող սարքերի / դրոնների) միջոցով։
Այս համակարգերը ապահովում են օբյեկտների և տարածքների շարունակական վերահսկողություն, իրավիճակի վերլուծություն և տվյալների օպերատիվ փոխանցում՝ բարձր ճշգրտությամբ և արդյունավետությամբ։
Հիմնական առավելություններն են․
- Օդային մոնիտորինգ իրական ժամանակում՝ օրվա ցանկացած ժամին,
- Շուրջօրյա հսկողություն նույնիսկ դժվարամատչելի տարածքներում,
- Վտանգների և ռիսկերի վաղ հայտնաբերում,
- Բարձր կայունության և մեծ օպտիկական խոշորացման շնորհիվ հեռահար օբյեկտների դիտարկում։
Այս լուծումները հնարավորություն են տալիս բարձրացնել օբյեկտների անվտանգության մակարդակը, կանխել արտակարգ իրավիճակները և ապահովել աշխատանքի անխափան գործընթացը՝ անկախ տարածքի բարդությունից կամ արտաքին պայմաններից։
Կիրառման ոլորտներ`
- Անվտանգություն և հսկողություն
- Արդյունաբերական օբյեկտներ
- Էներգետիկ ենթակառուցվածքներ
- Շինարարական տարածքներ
- Բնապահպանական մոնիտորինգ
Էներգետիկ ենթակառուցվածքների ինսպեկցիա
Էներգետիկ ենթակառուցվածքների հուսալի և անխափան աշխատանքը պահանջում է ժամանակակից մոտեցումներ և բարձր տեխնոլոգիական լուծումներ։
Սպարթեքն առաջարկում է ինսպեկցիոն, մոնիթորինգ ծառայություններ, որոնք իրականացվում են վերջին սերնդի անօդաչու օդանավերի (ԱԹՍ / դրոններ) միջոցով։
Այս համակարգերը թույլ են տալիս արագ, անվտանգ և բարձր ճշգրտությամբ վերահսկել արևային կայանները, էլեկտրական ենթակայանները և այլ էներգետիկ օբյեկտներ։
Առավելությունները՝
- Բարձր լուծաչափով և ջերմատեսիլ տեսախցիկներով մանրակրկիտ տեսողական ստուգում
- Արհեստական բանականությամբ վերլուծություն՝ անսարք կամ ոչ արդյունավետ տարրերի հայտնաբերման համար
- Տարածքի և ենթակառուցվածքների վերլուծություն՝ արդյունավետ սպասարկման պլանավորման նպատակով
- Մոնիտորինգի և սպասարկման ծախսերի զգալի կրճատում
Այս լուծումները բարձրացնում են համակարգերի արտադրողականությունը, նվազեցնում էներգետիկ կորուստները և ապահովում կայուն, անվտանգ ու կանխատեսելի գործունեություն։
Կիրառման ոլորտներ`
- Արևային և հողմային կայաններ
- Էլեկտրական ենթակայաններ
- Բաշխիչ ցանցեր
- Բարձր լարման գծեր
- Էներգետիկ կառույցներ
Դասընթացներ
Սպարթեք ընկերությունը կազմակերպում է անօդաչու օդանավերի (ԱԹՍ / դրոններ) օպերատորի որակավորման դասընթացներ, որոնք նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում արդեն գործող մասնագետների համար։
Դասընթացները ներառում են թե՛ տեսական, թե՛ գործնական փուլեր՝ ապահովելով գիտելիքների և հմտությունների ամբողջական փաթեթ՝ ըստ միջազգային չափանիշների։
Դասընթացի կառուցվածք
Տեսական փուլ
- Անօդաչու օդանավերի նշանակություն և կիրառման ոլորտներ
- Անվտանգության կանոններ և իրավական պահանջներ
- Դրոնի կառուցվածք և աշխատանքի սկզբունքներ
Գործնական փուլ
- Նախաթռիչքային և հետթռիչքային ստուգումներ
- Թռիչքային պլանավորում և կառավարում
- Թռիչքների կատարում տարբեր պայմաններում
- Դրոնի ընթացիկ սպասարկում և խնդիրների լուծում
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվում է սերտիֆիկատ, որը հաստատում է մասնագիտական պատրաստվածությունը և որակավորումը անօդաչու համակարգերի կիրառման ոլորտում։
Դասընթացի ձևաչափ և տևողություն
- Ձևաչափ
- Տևողություն
- Վայր
Տեխնիկական սպասարկում
Անօդաչու համակարգերի անխափան և երկարաժամկետ աշխատանքը հնարավոր է միայն բարձրակարգ տեխնիկական սպասարկման շնորհիվ։
Սպարթեք ՓԲԸ-ն հանդիսանում է Autel Robotics ընկերության կողմից լիազորված առաջին և միակ պաշտոնական սպասարկման կենտրոնը Հայաստանում, որն ապահովում է արտադրողի ստանդարտներին լիովին համապատասխան սպասարկում։
Մեր փորձառու ինժեներական թիմը իրականացնում է դրոնների և դրանց բաղադրիչների համալիր սպասարկում, ապահովելով բարձր հուսալիություն, թռիչքային անվտանգություն և սարքավորումների երկարատև աշխատանք։
Ծառայությունները ներառում են․
- Անօդաչու օդանավերի կանխարգելիչ և պլանային սպասարկում
- Տեսախցիկների և սենսորների ստուգում ու կարգավորում (կարգաբերում)
- Ծրագրային ապահովման թարմացում և համակարգային ախտորոշում
- Անսարքությունների վերացում, պահեստամասերի փոխարինում, ինչպես նաև մեխանիկական և էլեկտրական բաղադրիչների վերականգնում
- Թռիչքային փորձարկումներ և որակի վերահսկում
Արդյունքում Դուք ստանում եք լիարժեք ստուգված սարքավորում, որը կապահովի արդյունավետ աշխատանք։