Services 1

Արևային կայանների ինսպեկցիա

Սպարթեքն առաջարկում է նորարարական լուծումներ անօդաչու օդանավերի (դրոնների) միջոցով արևային էներգետիկ տնտեսությունների մոնիտորինգ և վերահսկում իրականացնելու համար։

Մասնավորապես մեր կողմից առաջարկվող հատուկ տեսախցիկներով և սենսորներով հագեցած վերջին սերնդի դրոնները, որոնք օժտված են արհեստական բանականությամբ, հնարավորություն են տալիս.

  • արագ և արդյունավետ իրականացնել վահանակների տեսողական ստուգումը
  • ջերմատեսիլ համակարգերի միջոցով հայտնաբերել անսարք կամ ոչ արդյունավետ աշխատող մոդուլները
  • վերլուծել կայանի տարածքը և ենթակառուցվածքները՝ ապահովելով արդյունավետ սպասարկում
  • օպտիմալացնել մոնիտորինգի և սպասարկման ծախսերը

Այս լուծումները թույլ կտան բարձրացնել կայանի արտադրողականությունը, նվազեցնել էներգետիկ կորուստները և ապահովել անխափան աշխատանքը։

Քարտեզագրում և 3D մոդելավորում

Մենք առաջարկում ենք քարտեզագրման և 3D մոդելավորման լուծումներ՝ հիմնված բարձր ճշգրտությամբ օդային տվյալների վրա։

Արհեստական բանականությամբ օժտված մեր դրոնները, որոնք հագեցած են բարձր լուծաչափի տեսախցիկներով և սենսորներով , թույլ են տալիս․

  • Ստեղծել տարածքների, շինությունների և օբյեկտների եռաչափ թվային մոդելները ճշգրիտ 3D մոդելներ / Ստանալ տարածքի օրթոֆոտո քարտեզներ, ինչպես նաև մակերևույթի և ռելիեֆի թվային մոդելներ
  • Իրականացնել չափագրումներ և վերլուծություններ
  • ամբողջական տեսանելիությամբ ուսումնասիրել բարդ կառուցվածք ունեցող օբյեկտները
  • Կրճատել չափագրման և հետազոտությունների ժամանակն ու ռեսուրսները

Այս լուծումները նպաստում են նախագծերի գործընթացների արագացմանը, տնտեսում ռեսուրսները և ժամանակը, նվազեցնում սխալների հավանականությունը։

Նկարահանումներ

Սպարթեքն առաջարկում է նկարահանումների համար նախատեսված վերջին սերնդի դրոնների միջոցով պրոֆեսիոնալ լուծումներ։

Մեր կողմից առաջարկվող դրոնները, որոնք հագեցած են արհեստական բանականությամբ օժտված տեսախցիկներով և բազմաֆունկցիոնալ սենսորներով, թույլ են տալիս՝

  1. Ստանալ օդային կադրեր ցանկացած բարձրությունից և անկյունից,
  2. Ապահովել հստակ 4K/8K տեսագրություն բարձր դինամիկ տիրույթով (HDR),
  3. Իրականացնել կրկնվող և ծրագրավորվող թռիչքներ՝ կայուն տեսապատկերի համար,
  4. Փոխանցել տեսապատկերը իրական ժամանակում ուղիղ եթերի կամ նկարահանման ստուդիայի համար
  5. Նկարահանել միջոցառումներ առանց ֆիզիկական ներկայության՝ ապահովելով անվտանգություն և օպերատիվություն
  6. Ակնհայտորեն նվազեցնել արտադրական ծախսերը, պահպանելով բարձր որակ,

Այս լուծումները կօգնեն Ձեզ ստեղծել ժամանակակից, դինամիկ և արտահայտիչ կադրեր՝ ապահովելով միջազգային մակարդակի արտադրական որակ։

Մոնիտորինգ

Սպարթեքն առաջարկում է արդյունավետ և նորարարական տեխնոլոգիաներով հագեցած անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող մոնիտորինգի լուծումներ, որոնք ապահովում են շարունակական հսկողություն և տվյալների ճշգրիտ վերլուծություն՝ օբյեկտների անվտանգության և արդյունավետ աշխատանքի համար։

Մասնավորապես մեր դրոնները հնարավորություն են տալիս՝

  • Դիտարկել օդային իրավիճակը իրական ժամանակում,
  • Արագ և անվտանգ կերպով շուրջօրյա վերահսկել տարածքները,
  • ժամանակին հայտնաբերել հնարավոր վտանգները և ռիսկերը,
  • Օպտիմալացնել մոնիտորինգի և անվտանգության ապահովման ծախսերը

Այս լուծումները կօգնեն Ձեզ ապահովել օբյեկտների անխափան աշխատանքը, կանխել վթարները և օպտիմալացնել օբյեկտների սպասարկման գործընթացները։

Քարտեզագրում

Սպարթեքն առաջարկում է բարձր ճշգրտությամբ քարտեզագրման ծառայություններ, որոնք իրականացվում են հատուկ սենսորներով և բարձր լուծաչափի տեսախցիկներով հագեցած վերջին սերնդի դրոններով։

Դրոնները օժտված են վերլուծական համակարգերով, ինչը ապահովում է տվյալների բարձր հստակություն և արդյունավետ մշակում։

Մեր կողմից առաջարկվող լուծումները թույլ են տալիս՝

  • Ստանալ տարածքի ամբողջական և ճշգրիտ պատկեր՝ օրթոֆոտո քարտեզների տեսքով
  • Կազմել մակերևույթի և ռելիեֆի թվային մոդելներ
  • Կատարել պաշարների ճշգրիտ քարտեզագրում և ծավալային հաշվարկներ
  • Կրճատել աշխատանքների և հետազոտությունների ծախսերն ու տևողությունը

Այս լուծումները հնարավորություն են տալիս արագ գնահատել տարածքների կառուցվածքը, պլանավորել նախագծեր և կայացնել հիմնավոր որոշումներ։

Տեխնիկական սպասարկում

Մենք ապահովում ենք արտադրողի բոլոր չափանիշներին համապատասխան սպասարկում՝ օգտագործելով միայն բնօրինակ պահեստամասեր և ծրագրային գործիքներ։

Մեր տեխնիկական սպասարկման ծառայությունները ներառում են․

  • Թռիչքային համակարգերի, շարժիչների և սենսորների ստուգում ու կարգավորում
  • Տեսախցիկների, կապի մոդուլների և մարտկոցների զննում
  • Ծրագրային ապահովման թարմացում և տեխնիկական անալիզ
  • Անսարքությունների կարգավորում և բնօրինակ պահեստամասերի տեղադրում

Այս ամենը թույլ է տալիս ապահովել ձեր դրոնների անխափան աշխատանքը, բարձր ճշգրտությունը և երկարաժամկետ արդյունավետությունը։

«Սպարթեք»-ը Հայաստանում առաջինն է, որը տրամադրում է արտադրողի կողմից լիազորված պաշտոնական սպասարկում՝ ապահովելով միջազգային որակի ստանդարտներ Հայաստանյան շուկայում։

Դասընթացներ

Բացահայտե՛ք դրոնների աշխարհը և սովորե՛ք կառավարել ժամանակակից գերհզոր սարքեր՝ որպես իրական մասնագիտական գործիք։

Սպարթեք ՓԲԸ-ն առաջարկում է դասընթացներ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են լիարժեք տիրապետել դրոնների կիրառությանը տարբեր ոլորտներում և առաջադրանքներում․

Կիրառման հիմնական ուղղություններ՝

  • Տեսանկարահանում և ջերմային նկարահանում
  • 3D մոդելավորում և քարտեզագրում
  • Անվտանգություն և մոնիթորինգ

Դասընթացի ընթացքում կծանոթանաք դրոնի կառուցվածքին, կառավարման տեխնիկային և անվտանգության կանոններին՝ աշխատելով իրական, պրոֆեսիոնալ սարքավորումներով։

Դասընթացների ավարտին Դուք կստանաք «Սպարթեք» ՓԲԸ-ի կողմից տրվող պաշտոնական սերտիֆիկատ, որը հաստատում է Ձեր պատրաստվածությունն ու մասնագիտական կարողությունները դրոնների կառավարման և կիրառման ոլորտում։

Դասընթացների ձևաչափ․ անհատական և խմբային
Տևողություն․