Services 1
Home » Services 1
Արևային կայանների ինսպեկցիա
Սպարթեքն առաջարկում է նորարարական լուծումներ անօդաչու օդանավերի (դրոնների) միջոցով արևային էներգետիկ տնտեսությունների մոնիտորինգ և վերահսկում իրականացնելու համար։
Մասնավորապես մեր կողմից առաջարկվող հատուկ տեսախցիկներով և սենսորներով հագեցած վերջին սերնդի դրոնները, որոնք օժտված են արհեստական բանականությամբ, հնարավորություն են տալիս.
- արագ և արդյունավետ իրականացնել վահանակների տեսողական ստուգումը
- ջերմատեսիլ համակարգերի միջոցով հայտնաբերել անսարք կամ ոչ արդյունավետ աշխատող մոդուլները
- վերլուծել կայանի տարածքը և ենթակառուցվածքները՝ ապահովելով արդյունավետ սպասարկում
- օպտիմալացնել մոնիտորինգի և սպասարկման ծախսերը
Այս լուծումները թույլ կտան բարձրացնել կայանի արտադրողականությունը, նվազեցնել էներգետիկ կորուստները և ապահովել անխափան աշխատանքը։
Քարտեզագրում և 3D մոդելավորում
Մենք առաջարկում ենք քարտեզագրման և 3D մոդելավորման լուծումներ՝ հիմնված բարձր ճշգրտությամբ օդային տվյալների վրա։
Արհեստական բանականությամբ օժտված մեր դրոնները, որոնք հագեցած են բարձր լուծաչափի տեսախցիկներով և սենսորներով , թույլ են տալիս․
- Ստեղծել տարածքների, շինությունների և օբյեկտների եռաչափ թվային մոդելները ճշգրիտ 3D մոդելներ / Ստանալ տարածքի օրթոֆոտո քարտեզներ, ինչպես նաև մակերևույթի և ռելիեֆի թվային մոդելներ
- Իրականացնել չափագրումներ և վերլուծություններ
- ամբողջական տեսանելիությամբ ուսումնասիրել բարդ կառուցվածք ունեցող օբյեկտները
- Կրճատել չափագրման և հետազոտությունների ժամանակն ու ռեսուրսները
Այս լուծումները նպաստում են նախագծերի գործընթացների արագացմանը, տնտեսում ռեսուրսները և ժամանակը, նվազեցնում սխալների հավանականությունը։
Նկարահանումներ
Սպարթեքն առաջարկում է նկարահանումների համար նախատեսված վերջին սերնդի դրոնների միջոցով պրոֆեսիոնալ լուծումներ։
Մեր կողմից առաջարկվող դրոնները, որոնք հագեցած են արհեստական բանականությամբ օժտված տեսախցիկներով և բազմաֆունկցիոնալ սենսորներով, թույլ են տալիս՝
- Ստանալ օդային կադրեր ցանկացած բարձրությունից և անկյունից,
- Ապահովել հստակ 4K/8K տեսագրություն բարձր դինամիկ տիրույթով (HDR),
- Իրականացնել կրկնվող և ծրագրավորվող թռիչքներ՝ կայուն տեսապատկերի համար,
- Փոխանցել տեսապատկերը իրական ժամանակում ուղիղ եթերի կամ նկարահանման ստուդիայի համար
- Նկարահանել միջոցառումներ առանց ֆիզիկական ներկայության՝ ապահովելով անվտանգություն և օպերատիվություն
- Ակնհայտորեն նվազեցնել արտադրական ծախսերը, պահպանելով բարձր որակ,
Այս լուծումները կօգնեն Ձեզ ստեղծել ժամանակակից, դինամիկ և արտահայտիչ կադրեր՝ ապահովելով միջազգային մակարդակի արտադրական որակ։
Մոնիտորինգ
Սպարթեքն առաջարկում է արդյունավետ և նորարարական տեխնոլոգիաներով հագեցած անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող մոնիտորինգի լուծումներ, որոնք ապահովում են շարունակական հսկողություն և տվյալների ճշգրիտ վերլուծություն՝ օբյեկտների անվտանգության և արդյունավետ աշխատանքի համար։
Մասնավորապես մեր դրոնները հնարավորություն են տալիս՝
- Դիտարկել օդային իրավիճակը իրական ժամանակում,
- Արագ և անվտանգ կերպով շուրջօրյա վերահսկել տարածքները,
- ժամանակին հայտնաբերել հնարավոր վտանգները և ռիսկերը,
- Օպտիմալացնել մոնիտորինգի և անվտանգության ապահովման ծախսերը
Այս լուծումները կօգնեն Ձեզ ապահովել օբյեկտների անխափան աշխատանքը, կանխել վթարները և օպտիմալացնել օբյեկտների սպասարկման գործընթացները։
Քարտեզագրում
Սպարթեքն առաջարկում է բարձր ճշգրտությամբ քարտեզագրման ծառայություններ, որոնք իրականացվում են հատուկ սենսորներով և բարձր լուծաչափի տեսախցիկներով հագեցած վերջին սերնդի դրոններով։
Դրոնները օժտված են վերլուծական համակարգերով, ինչը ապահովում է տվյալների բարձր հստակություն և արդյունավետ մշակում։
Մեր կողմից առաջարկվող լուծումները թույլ են տալիս՝
- Ստանալ տարածքի ամբողջական և ճշգրիտ պատկեր՝ օրթոֆոտո քարտեզների տեսքով
- Կազմել մակերևույթի և ռելիեֆի թվային մոդելներ
- Կատարել պաշարների ճշգրիտ քարտեզագրում և ծավալային հաշվարկներ
- Կրճատել աշխատանքների և հետազոտությունների ծախսերն ու տևողությունը
Այս լուծումները հնարավորություն են տալիս արագ գնահատել տարածքների կառուցվածքը, պլանավորել նախագծեր և կայացնել հիմնավոր որոշումներ։
Տեխնիկական սպասարկում
Մենք ապահովում ենք արտադրողի բոլոր չափանիշներին համապատասխան սպասարկում՝ օգտագործելով միայն բնօրինակ պահեստամասեր և ծրագրային գործիքներ։
Մեր տեխնիկական սպասարկման ծառայությունները ներառում են․
- Թռիչքային համակարգերի, շարժիչների և սենսորների ստուգում ու կարգավորում
- Տեսախցիկների, կապի մոդուլների և մարտկոցների զննում
- Ծրագրային ապահովման թարմացում և տեխնիկական անալիզ
- Անսարքությունների կարգավորում և բնօրինակ պահեստամասերի տեղադրում
Այս ամենը թույլ է տալիս ապահովել ձեր դրոնների անխափան աշխատանքը, բարձր ճշգրտությունը և երկարաժամկետ արդյունավետությունը։
«Սպարթեք»-ը Հայաստանում առաջինն է, որը տրամադրում է արտադրողի կողմից լիազորված պաշտոնական սպասարկում՝ ապահովելով միջազգային որակի ստանդարտներ Հայաստանյան շուկայում։
Դասընթացներ
Բացահայտե՛ք դրոնների աշխարհը և սովորե՛ք կառավարել ժամանակակից գերհզոր սարքեր՝ որպես իրական մասնագիտական գործիք։
Սպարթեք ՓԲԸ-ն առաջարկում է դասընթացներ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են լիարժեք տիրապետել դրոնների կիրառությանը տարբեր ոլորտներում և առաջադրանքներում․
Կիրառման հիմնական ուղղություններ՝
- Տեսանկարահանում և ջերմային նկարահանում
- 3D մոդելավորում և քարտեզագրում
- Անվտանգություն և մոնիթորինգ
Դասընթացի ընթացքում կծանոթանաք դրոնի կառուցվածքին, կառավարման տեխնիկային և անվտանգության կանոններին՝ աշխատելով իրական, պրոֆեսիոնալ սարքավորումներով։
Դասընթացների ավարտին Դուք կստանաք «Սպարթեք» ՓԲԸ-ի կողմից տրվող պաշտոնական սերտիֆիկատ, որը հաստատում է Ձեր պատրաստվածությունն ու մասնագիտական կարողությունները դրոնների կառավարման և կիրառման ոլորտում։
Դասընթացների ձևաչափ․ անհատական և խմբային
Տևողություն․